Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Առողջ սնունդը թանկ արժե

Առողջ սնունդը թանկ արժե

Առողջ սննդի օգտագործումը 10%-ով ավելացնում է  մթերքի վրա ծախսվող գումարը:

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են սննդակարգի վերաբերյալ նոր հանձնարարականները, որոնք ենթադրում են կալիումի, կալցիումի, բջջանյութերի, D վիտամինի օգտագործման ավելացում, ինչպես նաև հագեցած ճարպերի ու շաքարի բացառում:

 

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ միայն կալիումի օգտագործումը, որը վերը թվարկված նյութերից ամենաթանկն է, տարեկան ծախսերն ավելացնում է  380 դոլարով: Կալիումի ամենաէժան աղբյուրը կատրոֆիլն ու բանանն են:

 

Հագեցած ճարպերի և շաքարի կալորիաներն ավելի էժան են: Հետազոտողները հաստատում են, որ մեծ եկամուտներով մարդիկ ավելի առողջ սնունդ են օգտագործում:

 

Գյուղատնտեսության նախարարության հետազոտությունների համաձայն, ամերիկացիները տարեկան միջինում 4 հազար դոլար են ծախսում սննդի վրա: ԱՄՆ-ում երեխաների 2/3-ը և մեծահասակների 1/3-ը տառապում է ավելորդ քաշից:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. russiafaq.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ